Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով լուսանկար:


Արագածոտնի մարզ, գյուղ Գեղարոտ։

Ավելի վաղ YN.am-ը հայտնել էր, որ այսօր ցերեկը գործող հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը: Ցերեկային ժամերին, կանխատեսվում է ամպամածության նոսրացում: