Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անձամբ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մասնակցելու «ԲՐԻԿՍ+» ձեւաչափի միջոցառումներին միավորման XVI գագաթաժողովի շրջանակում Կազանում, ինքնին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարձր մակարդակով սերտ կապերի արտացոլումն է։
«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփման հնարավորություն կունենան, բայց թե ինչ ձեւաչափով եւ օրակարգով՝ կախված կլինի միջազգային այդ համաժողովի ծրագրից, որը բավական հարուստ է լինելու»,- նշել է Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում են ռուս-հայկական շփումներ Կազանում ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում։