Ֆրանսուհին, ով բռնել է իր չորս տարեկան տղայի ձեռքերը մինչ վերջինիս բռնաբարել է իր խորթ հայրը մեկուսարանի հանդիպումների սենյակում, դատապարտվել է առավելագույնը 20 տարի ազատազրկման: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
25 ամյա Սաբրինա Բոնները կապել է իր երեխայի աչքերը և ստիպել ծնկի գալ:
Նրա զուգընկերը՝ 31 տարեկան Լիոնել Բարթելեմին, ով ձերբակալված է 2009 թվականի օգոստոսից բռնությունների համար, նույն դատավճռին է արժանացել Ստրասբուրգի դատարանի կողմից:
Բոները և Բարթելեմին մեղադրվել են փոքր տղայի նկատմամբ սեռական բռնություններ գործադրելու տարբեր կետերով:
Որոշ բռնություններ, այդ թվում Թուլի մեկուսարանի հանդիպման սենյակում սեռական բռնությունը զույգը նկարահանել է հեռախոսով:
Այս դեպքը հարցեր է բարձրացնում, թե ինչու է մեկուսարանի անձնակազմը չի կանգնեցրել կամ անգամ չի նկատել, որ այսպիսի դաժան գործողություն է տեղի ունենում իրենց հանդիպման սենյակում:
Քննիչները պարզել են, որ աղբի սև տոպրակներ են օգտագործվել, որպեսզի փակեն հանդիպման սենյակի դռան անցքը փակելու համար:
Պարզվել է, որ Բոնները բազմիցս սեռական ոտնձգություններ է ունեցել իր երեխայի նկատմամբ 2009 և 2010 թվականների ընթացքում, որոնք տեսանկարել է իր հեռախոսով և ուղարկել իր սիրեկանի մեկուսարան:
Նա հանձնվել է ոստիկանությանը 2011 թվականի մայիսին, մինչև Բարթելեմիի դուրս գալը մեկուսարանից:
Բոները նշել է, որ նա սեռական ոտնձգություններ է կատարել Բարթելեմիի կողմից հրամանների և սպառնալիքների ներքո: