Իտալիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Ռոմային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
«Ինտերի» միակ գոլը 60-րդ րոպեին խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ինտերը» 17 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 2 միավոր։ «Ռոման» 10-րդն է՝ 10 միավոր։
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Ռոմա» - «Ինտեր»՝ 0:1
Լաուտարո Մարտինես, 60