Ֆուտբոլի Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» երկարաձգեց համագործակցությունը Հայաստանի հավաքականի 31-ամյա հարձակվող Տիգրան Բարսեղյանի հետ, հաղորդում է Բրատիսլավայի ակումբի կայքը։

Տիգրան Բարսեղյանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Տիգրան Բարսեղյանը 2022թ․ հունվարից է հանդես գալիս «Սլովանում»՝ դառնալով Սլովակիայի եռակի չեմպիոն։