ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հակամարտությունից հնարավոր կլիներ խուսափել, եթե ինքը լիներ Սպիտակ տանը։
«Եթե ես լինեի նախագահ, այս պատերազմը երբեք չէր սկսվի», - ասել է Թրամփը Դուբայում գործող «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այս բոլոր մահացած մարդիկ, այս բոլոր ավերված քաղաքներն ու շրջանները չէին լինի, չէր լինի հոկտեմբերի 7-ը, սա կլիներ ամենակարեւորը: Այս և հոկտեմբերի 7-ին հաջորդած ամբողջ ավերածությունները, ատելությունը և մնացած բոլորը չէին լինի»։ Նա նաև վստահություն է հայտնել, որ այն բանից հետո, երբ Իսրայելը սպանեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարին և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլլահին, հնարավորություն կա վերսկսել անուղղակի բանակցությունները Մերձավոր արեւելքում հակամարտությունը դադարեցնելու համար։
«Չէր լինի Թալիբանը և Աֆղանստանը և այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ: Այսպիսով, պատմության այս պահն իսկապես ամենաամոթալիներից մեկն է, որը մենք երբևէ ունեցել ենք», - ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունն այդ դեպքում նույնպես կարելի էր խուսափել։