Սեպտեմբերի 29-ին ավարտվել է Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Քվեարկության է դրված եղել 2 նախագիծ՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»։
«Ակտիվ քաղաքացի» հարթակում դիտումների քանակը կազմել է շուրջ 40 հազարից ավելի, քվեարկություն են իրականացրել 2030-ը։ Կասկադ այգիներ տարբերակին կողմ են քվեարկել 44,4%-ը, մշակութային հանգույցին՝ 55,6 %-ը։
Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ երկու տարբերակներն էլ մշակվել են միջազգային որոշակի ճանաչում ունեցող ճարտարապետական երկու ընկերությունների կողմից. «Ավելին՝ առաջին տարբերակը, որն ավելի քիչ ձայներ է ստացել շատ ավելի պատրաստի նախագիծ է, բայց հաշվի առնելով երևանցիների կարծիքը առաջարկում եմ բաց առաջարկների մրցությանի տրամաբանություն կազմակերպել, որտեղ կհրավիրենք ներդրողներին, որոնցից էլ կիրականացնենք ընտրություն»: