Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ընտրված նախագահ բանակի 67-ամյա գեներալ Լիոնգ Կիոնգը հավատարմության երդում է տվել հայրենիքին, իշխող Կոմունիստական կուսակցությանը և Վիետնամի ժողովրդին։ Այս մասին հաղորդել է Վիետնամի լրատվական գործակալությունը։
Պետության ղեկավարի պաշտոնակալման արարողությունը տեղի է ունեցել Ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) պատգամավորների կողմից անցկացված քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո:
Լիոնգ Կիոնգը դարձավ ժամանակակից Վիետնամի պատմության 14-րդ նախագահը։ Պետության ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է 2024 թվականի մայիսից այս պաշտոնն զբաղեցնող 67-ամյա Թո Լամին, որն օգոստոսին Կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար էր ընտրվել գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի մահից հետո։ Մինչև հոկտեմբերի 21-ը Թո Լամը համատեղում էր Կոմունիստական կուսակցության ղեկավարի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահի պաշտոնները։