ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու և ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը ռիսկեր է տեսնում, որ «Պուտինը կնստի Կիևում», եթե իր մրցակից Դոնալդ Թրամփը իշխանություն ստանա, հայտնում է CNN-ը։
Քամալա Հարիսը, ելույթ ունենալով Միչիգանում նախընտրական միջոցառման ժամանակ, հիշեցրել է Թրամփի բազմիցս տված խոստումները, որ 24 ժամվա ընթացքում կդադարեցնի ռուս-ուկրաինական պատերազմը:
«Կարդացեք սա և հասկացեք, թե ինչ է նա ասում: Նա կապիտուլյացիայի կենթարկեր... Կստիպեր Ուկրաինային կապիտուլյացիայի ենթարկվեր՝ իր ինքնիշխանությունը խախտած ագրեսորի դեմ պայքարում: Եթե Դոնալդ Թրամփը նախագահ դառնա, Վլադիմիր Պուտինը կնստի Կիևում: Գիտակցե՛ք, թե դա ինչ նշանակություն կունենա Ամերիկայի և աշխարհում մեր դիրքի համար»,- ասել է Հարիսը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					