Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը սոցիալական ցանցերում արած գրառումով արձագանքել է իր վերադարձին խաղադաշտ մեկ տարվա դադարից հետո։

«Ուրախ եմ դարձյալ ապրել այս զգացողությունը։ Թող Աստված օրհնի եւ պաշտպանի մեզ»,- գրել է Նեյմարը։

Նեյմարը վերականգնվել է ծնկի վնասվածքից եւ վիրահատությունից հետո։


Ասիական Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Ալ Հիլյալը» հյուրընկալվեց Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այնին» եւ առավելության հասավ 5:4 հաշվով։ Նեյմարը փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։

«Ալ Հիլյալը» 9 միավորով ԱՉԼ-ի արեւմտյան գոտու առաջատարն է։