Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» նախախաղային մարզում է անցկացրել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի հանդիպմանը ավստրիական «Ռապիդի» դեմ։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:45-ին։


Առաջին տուրում «Նոան» տանը 2:0 հաշվով հաղթել էր չեխական «Մլադա Բոլեսլավին», «Ռապիդը» Թուրքիայում 2:1 հաշվով պարտության էր մատնել Ստամբուլի «Բաշակշեհիրին»։