Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է կատարել սոցիալական ցանցում՝ դիմելով հայ ընտրողներին։

Նա գրել է. «Իմ թանկագին հայ հայրենակիցներ, մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և գունավորեք ընդդիմությունը՝ հոկտեմբերի 26-ին 5 համարը։


Իմացե՛ք, Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։

Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը։

Ձեր՝ Միխեիլ Սաակաշվիլի»։

Նշենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ:

Հատկանշական է, որ ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի-ն ասել էր, որ «եթե Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև Հայաստանի համար»: