Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը «outreach» / «BRICS plus» ձևաչափով հանդիպման ժամանակ չխանգարեց ընդհանուր քննարկմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նկատելով, որ միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։
«Ոչ. Չխանգարեց. Սա սովորական պրակտիկա է: Պետությունների ղեկավարները երկկողմ շփումների համար օգտագործում են բազմակողմ ձևաչափեր»,- ասել է Կրեմլի խոսնակը։