Բացի ակումբի սաները, Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստ Սվեն Բենդերի վրա համոզիչ տպավորություն են թողնում նաև Բորուսիայի նորեկները: Այս մասին հաղորդում է Sportal.de-ն:

«Այն, ինչ ցույց են տվել այս տղաները վերջին շաբաթվա ընթացքում իսկապես հզոր է: Նրանք լավ ինտեգրվել են ակումբին և արդեն մեր օգտին են վճռել մի քանի խաղի ելք»:

Հենրիխ Մխիթարյանը տվյալ պահին չորս գոլ է խփել, իսկ Պիեր Էմերիկ Օբամեյանգը՝ վեց: Նրանք երկուսն էլ կարող են ավելացնել իրենց գոլերի քանակը շաբաթ օրը յոթերորդ տուրում Ֆրայբուրգի դեմ խաղում:

«Ֆրայբուրգցիները վաստակել են ընդամենը երեք միավոր և հայտնվել են անելանելի դրության մեջ: Սակայն մենք խաղում ենք տանը և իհարկե հաղթանակից բացի ոչ մի բան չեմ ցանկանում»,- նշել է Բենդերը: