Տասնամյակներ շարունակ հրաձիգները օգտագործել են հետախուզական զինամթերք՝ տեսնելու համար, թե որտեղ են կրակում, սովորաբար փոխարինելով սովորական և հետախուզական զինամթերքի միջև: Սակայն որոշ դեպքերում նրանք ստիպված են ընտրություն կատարել հօգուտ նրանցից մեկի, հայտնում է Տեխկուլտը։


Northrop Grumman ընկերությունն առաջարկում է լուծել այս խնդիրը: Կրակելիս նոր M230 ավտոմատ թնդանոթի գնդացրորդն այժմ երկու տարբեր գոտիների միջև ընտրություն անելու հնարավորություն ունի ՝ բեկորա-ֆուգասային XM1211 և զրահահար XM1198 զինամթերքով, որի համար պարզապես անհրաժեշտ է հատուկ փոխարկիչ սեղմել:

Դա անչափ կարևոր է, երբ, օրինակ, հրաձիգը նախ կրակում է զրահապատ թիրախի վրա, իսկ հետո շտապ անհրաժեշտ է լինում անցնել թռչող ԱԹՍ-ին հարվածելու։

M230-ը հիմնված է Northrop Grumman-ի ֆիրմային արտադրանքի՝ Bushmaster գնդացիրի վրա, որն ընկերությունը արտադրում է արդեն մի քանի տասնամյակ: Բայց նույնիսկ հաշվի առնելով երկակի սնուցման մեխանիզմը, նրա 60% ը բաղկացած է նույն մասերից, ինչ իր բազմաթիվ նախորդները. դա մեծապես հեշտացնում է սպասարկումն ու վերանորոգումը: