ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը գտնվում է ԱԺ-ում: Քիչ առաջ ավարտվեց նրա եւ ՕԵԿ խմբակցության պատգամավորների հանդիպումը: Այս մասին ԱԺ-ից հայտնում է ԳԱԼԱ-ն:

Գ. Կոստանյանն այս անգամ եւս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Բոլոր հարցերին կպատասխանեմ միայն խմբակցությունների հետ հանդիպումից հետո` ասել է նա: Հարցին, թե անպատասխան հարցեր մնացին, թե՞ ոչ, նա արձագանքել է. «Ի՞նչ եք կարծում` անպատասխան հարցեր կարո՞ղ էր մնալ»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ըստ Ձեզ` որ արժանիքների համար Սերժ Սարգսյանը կանգնեց ձեր թեկնածության վրա, Գ. Կոստանյանը արձագանքել է. «Ես չեմ կարող այդ հարցերին պատասխանել, այդ հարցին կարող է պատասխանել առաջադրողը եւ հետո նշանակող սուբյեկտը»:

Թե ինչ հարցեր են քննարկել ՕԵԿ-ում, լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը` նշելով, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են երեք հիմնական հարցերի: «Բավականաչափ հետաքրքիր հանդիպում էր, նախ եւ առաջ մոտեցումները եւ տեսլականները դատախազության զարգացման եւ օրենսդրության կարգավորման եւ ներքին տեսանկյուններից: ԱԺ-ի գործունեության, համագործակցության հարցերը, եւ երրորդ խնդիրը արդարադատության ոլորտում մարդկանց հետ աշխատանքի հարաբերությունները, դատախազություն- քաղաքացի հարաբերություննեը»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Մանրամասներ` սկզբնաղբյուր կայքում: