Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա, փոխանցում են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել․ որոշ վայրերում սահմանափակ վնաս է հասցվել: