Իսրայելն ուրբաթ օրը երրորդ երկրների միջոցով նախազգուշացրել է Իրանին՝ Իսլամական Հանրապետության վրա մոտալուտ հարձակման մասին և պահանջեց չարձագանքել դրան՝ սպառնալով հակառակ դեպքում նույնիսկ ավելի հզոր հարված հասցնել: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ Իսրայելն այդպիսով փորձում է կանխել հետագա էսկալացիան և սահմանափակել պատասխան հարվածների փոխանակումը երկու երկրների միջև։

«Իսրայելցիներն իրանցիներին նախապես հասկացրել են, թե ընդհանուր առմամբ որ թիրախների վրա են հարձակվելու և որոնք չեն պատրաստվում»,- նշել է պորտալի աղբյուրը։