ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին Հայաստանը նշվել է 2023-24թթ. հնդկական պաշտպանական արտադրանքի խոշոր ներմուծողների շարքում, գրել է The Times of India թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Հայաստանը վերջին 4 տարիներին Հնդկաստանի հետ հրթիռների, հրետանային զենքի, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների եւ գիշերային տեսանելիության սարքերի գնման մի քանի գործարքներ է կնքել։ Ընդ որում, Հայաստանը դարձել հնդկական արտադրության Akash ՀՕՊ հրթիռների առաջին օտարերկրյա գնորդը։ Այդ գործարքների մի մասը ստորագրվել է դեռ Ադրբեջանի հետ Հայաստանի բախման ժամանակ։
Թերթը գրել է, որ հնդկական պետական եւ մասնավոր ընկերություններն արտահանում են տարատեսակ զենք, զինամթերք եւ համալրող սարքեր մոտ 100 երկրներ։ Անցած տարի վաճառքի ծավալը կազմել է 2,6 մլրդ դոլար։