Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը France Football-ի վարկածքով ճանաչվեց աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (մինչեւ 21 տարեկան) անցած մրցաշրջանի արդյունքում։

Փարիզում ընթանում է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ Լամին Յամալը կընդգրկվի լավագույն տասնյակում։ Նա պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (17 տարեկան եւ 107 օրական), որին հաջողվում է «Ոսկե գնդակի» քվեարկությունում հայտնվել առաջին տասնյակում։