Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 43 հազար 20 պաղեստինցիների մահվան մասին։
«Վերջին 24 ժամվա ընթացքում սիոնիստական բանակը Գազայի հատվածում հինգ հանցագործություն է կատարել, ինչի հետևանքով 96 պաղեստինցի է զոհվել, 277-ը՝ վիրավորվել»,-ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը, զոհերի ընդհանուր թիվը Գազայի հատվածում կազմում է 101 հազար 110 մարդ։