Image

Իսպանացի կիսապաշտպան Ռոդրին արժանացավ տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։

Անցած մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի հետ դարձել էր Եվրոպայի չեմպիոն, «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ Անգլիայի չեմպիոն։ Ռոդրին այս մրցանակին արժանացած առաջին խաղացողն է «Մանչեսթեր Սիթիից»։

Եվրո-2024-ում Ռոդրին արժանացել էր լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկրորդն է։ Երրորդ տեղում է «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը չորրորդն է։

Image