Իրանցի գիտնականները քաղցկեղի ախտորոշման համար արհեստական բանականություն են մշակել: Դրա մասին հայտնում է Tehran Times-ը։
Իրանի բժշկական գիտությունների համալսարանի (IUMS) նախաձեռնած նախագիծն իրականացվել է ամերիկացի գիտնականների աջակցությամբ՝ անկախ հետազոտական կենտրոնների հետ համագործակցության միջոցով: Ըստ Irantoday-ի՝ դա հնարավոր դարձավ գիտական փոխազդեցությունների շնորհիվ, որոնք շրջանցում են պատժամիջոցների սահմանափակումները։
Իրանցի մասնագետների ստեղծած ալգորիթմն ընդունակ է բարձր ճշգրտությամբ (մինչեւ 94%) վաղ փուլերում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը։