Վանաձոր եւ Իջեւան քաղաքներում կկառուցվեն ֆուտբոլի նոր մարզադաշտեր, որոնք կհամապատասխանեն ՈւԵՖԱ չափորոշիչներին։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 29-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։


Նա նշել է, որ մարզական ենթակառուցվածքի զարգացումը կապված է Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության անցկացման պլանների հետ Վրաստանի հետ համատեղ։ Դա, նախարարի խոսքով, պահանջում է որակյալ օբյեկտների առկայություն։

«Բացի Վանաձորում եւ Իջեւանում մարզադաշտերի կառուցումից, նախատեսվում է կառուցել Ազգային մարզադաշտ ապագա Ակադեմիական քաղաքի տարածքում»,- ավելացրել է Անդրեասյանը։