Ֆրանսիական L'Équipe-ը խմբագրականում քննադատել է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալին», որը բոյկոտել էր Փարիզում անցկացված «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը։

«Չընդունելով այն փաստը, որ հաղթողը նախապես հայտնի չէ, չընդունելով, որ հաղթողը չի կարող չլինել Վինիսիուսը, այդպես էր չմասնակցեց «Ոսկե գնդակին»՝ պատանդ պահելով իր մյուս դափնեկիրներին՝ Կառլո Անչելոտիին եւ Կիլիան Մբապեին։

Մադրիդյան ակումբն առանց ամոթի ոտնահարեց սպորտի արժեքը՝ հարգանքը հաղթողների նկատմամբ»,- նշվում է խմբագրականում։


«Ոսկե գնդակին» արժանացել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։ Լավագույն եռյակում են նաեւ «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսն ու անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արժանացել է տարվա լավագույն մարզիչի մրցանակին, Մբապեն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի հետ դարձել է Գերդ Մյուլերի անվան մրցանակի դափնեկիր։ Նրանք անցած մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն են։ Երկուսն էլ խփել են 52 գոլ։ «Ռեալը» ճանաչվել է անցած մրցաշրջանի լավագույն ակումբային թիմ։