Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում COP-29 գագաթնաժողովին. Արայիկ Հարությունյանը փակագծեր չբացեց
11:59, 30.10.2024
Տարածաշրջան:Հայաստան, Ադրբեջան
Թեմա: Քաղաքականություն


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փակագծեր չի բացում՝ արդյո՞ք Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովին։

«Հրավեր կա, բայց այս պահին դրանից ավելի որևէ բան չեմ կարող ասել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։

Հարցին՝ արդյոք նախապայմա՞ն է գերիների վերադարձը՝ Հարությունյանը պատասխանեց, թե նախապայմանների մասին չի ցանկանում խոսել, որովհետև, ըստ նրա, ցանկացած բանակցություններում, երբ նախապայմաններ են դրվում, շատ լավ տեղ չի տանում։