Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ըմբշամարտի ֆեդերացիայի մարզիչ Արայիկ Բաղդատյանը և ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանն անդրադարձան Ազատ ոճի ըմբշամարտի խնդիրներին:

Նրանք նշեցին, որ խնդիրներ կան 100-120 կգ քաշային կարգում, քանի ոչ չկան այնպիսի մարզիկներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: «84 և 96 կգ-ում չունենք այնպիսի մարզիկներ, որ կարող են միմյանց հետ մրցել, այդ պատճառով մարզումներ ենք կազմակերպում նաև դրսում», - նշեց Ա. Բաղդատյանը, հավելելով, որ մինչև 74 կգ-ում խնդիրներ չունեն:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք հետևում են հայ մարզիկների հաջողություններին դրսում և արդյո՞ք կան հեռանկարներ նրանց մեր հավաքական հրավիրելու համար, Աշոտ Ենոքյանը պատասխանեց. «Դրսից ներգրավելը վատ բան չէ, սակայ օգուտ չի բերում: Եթե պետք է բերենք ու գրավի ցածր հորիզոնականներ, ավելի լավա մեր մարզիկն աճի», - նշեց նա:

Ֆեդերացիայի փոխնախագահը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է 3 միջազգային մրցաշար, որտեղ նպատակ ունեն ներգրավել հիմնականում երիտասարդ ըմբիշներին: