ԱԺ-ում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողներին ասաց, որ ԱԺ հանձնաժողովներում 2025-ի բյուջեի քննարկումների ժամանակ կանդրադառնա նաեւ COP-29-ին իր հնարավոր մասնակցության հարցին:
«Այդ հարցին էլ կանդրադառնամ: Ամենայն հավանականությամբ, այդ մասին հարցեր կլինեն»,-ասաց նա ի պատասխան լրագրողների հարցի:
Դիտարկմանը, որ գուցե պատգամավորներն այդ մասին հարց չտան, Միրզոյանն արձագանքեց. «Եթե այդպիսի հարց լինի, ես կդիտարկեմ ձեզ առանձին պատասխանելու հավանականությունը»: