Իրանի պատասխանը իսրայելական վերջին հարվածին կարող է տրվել մինչեւ նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։


«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը սիոնիստական վարչակարգի ագրեսիային կլինի վճռական եւ ցավոտ»,- ասել է CNN-ի զրուցակիցը՝ ավելացնելով, որ պատասխան գործողությունները «հավանաբար, կհաջորդեն մինչեւ նախագահական ընտրությունների օրը»։

Հեռուստաընկերության կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ Թեհրանը հրաժարվում է իսրայելական գրոհի լրջությունը փոքրացնելու իր նախնական ռազմավարությունից։