Գլխավոր դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել 15 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, մեկ իրավաբանական անձում մասնակցություն, մոտ 315 միլիոն դրամ:
Մելքումյանը տներ ունի նաև արտերկում, այդ գույքերը Դատախազությունը նույնպես համարում է ապօրինի: Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության հայցադիմումը: