Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ծրագրում են նոյեմբերի 4-ի երեկոյան հանրահավաք անցկացնել՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Այն տեղի կունենա Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, ТАСС-ի հաղորդմամբ, այս մասին ասել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Աննա Դոլիձեն։ Նա հայտնել է, որ այդ օրը կտեղեկացնեն հետագա գործողությունների մասին։