Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 4:0 հաշվով պարտության մատնեց «Օրենբուրգին»։

Դաշտի տերերի երրորդ գոլը 79-րդ րոպեին տուգանայինից խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Զենիթից»։