Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ լսվեց Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր, 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` հայտնի Մալախ մականվամբ, բողոքի նիստը:
Դատապարտյալի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել առ այն, որ հարուցվի քրեական գործ խոշտանգումների փաստով: Ա.Այվազյանի պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից թույլ են տրվել անօրինական գործողություններ: Արթուր Այվազյանը փորձել է դրա պատճառով ինքնասպանություն գործել եւ այս տարվա մարտի 18-ին կտրել է իր երակները, որից հետո, սակայն, ՔԿՀ աշխատակիցների կողմից նրան բուժօգնություն չի ցուցաբերվել:

Այսօրվա կայացած նիստում դատավոր Համբարձումյանը ամբողջությամբ բավավրարեց պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը: Գործը կուղարկվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` վերաքննվելու: YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում պաշտպան Ալումյանը հայտնեց, որ այլ դատարանի կազմով կքննվի գործը: Նիստի օրը շուտով կհրապարակվի:

 

YerevanNews.am-ի հետ զրույցում Այվազյանի հորաքույրը` Սուսաննա Այվազյանը հայտնեց, որ 14 տարվա ազատազրկման դատապարտված Այվազյանը կրել է իր պատժի 2/3-ը, իսկ սա նշանակում է, որ կարող է դիմել վաղաժամկետ ազատման կամ ներման խնդրանքով: «Արթուրը ութանասուն տեղ դիմելա, բայց ոչ մի դիմում չեն բավարարել: Երևի` չեն ուզում, որ Ռուբիկ Ներսիսյանը (հեղ.` Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր) հայտնվի Արդարադատության խորհրդում: Արթուրն անգամ ՀՀ քաղաքացիությունից է հրաժարվել, հացադուլ և ջրադուլ է հայտարարել, ինքնասպանության փորձ է արել»,- հավելեց Այվազյանը: