Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը գերազանցում է հանրապետական Դոնալդ Թրամփին 4 տոկոսային կետով ամփոփիչ հարցումում, որն իրականացրել է PBS News հեռուստաալիքը NPR ռադիոընկերության եւ Marist Poll հետազոտական ծառայության հետ համատեղ։
Հետազոտության տվյալներով՝ Հարիսին աջակցում է հարցվողների 51 տոկոսը, Թրամփին՝ 47։ 1 297 հարցվողների հարցումը, որն իրականացվել է հոկտեմբերի 31-նոյեմբերի 2-ին, վկայում է Հարիսի բարձր վարկանիշի մասին 2 տոկոսային կետով հոկտեմբերի սկզբից։
Ավելի վաղ Research Co-ի իրականացրած հարցման համաձայն՝ Հարիսը Թրամփին գերազանցում է կարեւոր տատանվող նահանգում՝ Փենսիլվանիայում, 1 տոկոսային կետով։ Դեմոկրատների թեկնածուին աջակցում է 49 տոկոսը, նրա մրցակցին՝ 48։