ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այս տարի արդեն երկրորդ անգամ է հանդիպել Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վան Յիի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երկուշաբթի հաղորդվել է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով ժամանել է Չինաստան, որի ընթացքում հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։


«Ուրախ եմ, որ այս տարի կունենանք մեր հաջորդ, արդեն երկրորդ, անձնական հանդիպումը: Ես երախտապարտ եմ ձեզ ջերմ ընդունելության համար, որը ցուցաբերվել է ռուսական պատվիրակությանը հյուրընկալ չինական հողում»,- ասել է Շոյգուն Պեկինում Վան Յիի հետ հանդիպմանը։


Նա նշել է, որ նոյեմբերի 12-ին անցկացվում է ռազմավարական անվտանգության հարցերով ռուս-չինական խորհրդակցությունների 19-րդ փուլը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը հոկտեմբերի 22-ին Կազանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ այս ձևաչափով համագործակցությունը կարևոր ներդրում կունենա ռուս-չինական հարաբերությունների զարգացման գործում»: հավելել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։