Ներդրող Սթոք Բեսենթը կարող է գլխավորել ֆինանսների նախարարությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ Թրամփը դիտարկում է մի քանի թեկնածություններ։ Ինչպես նշել է հեռուստաալիքը, այդ պաշտոնում նշանակվող մարդու դիրքորոշումից կարող է կախված լինել Վաշինգտոնի մոտեցումը Չինաստանին, ուստի փորձագետներն սպասում են այդ նշանակմանը, որպեսզի գնահատեն հանրապետականի ապագա քաղաքականությունը։