Երևանում նոյեմբերի 14-ին, 15-ին, 18-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին և 18-ին հնարավոր է կարճատև անձրև։

Մարզերում նոյեմբերի 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ին և 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 16-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։