Ցավոք, ֆուտբոլը դաժան է, մեկ սխալը բերում է այսպիսի արդյունքի: Այս մասին հետխաղային ասուլիսում ասաց Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը:

Ազգերի լիգայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունեց Ֆարերյան կղզիների թիմին եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

«Երկու խաղակեսում էլ մեր թիմն ուներ առավելություն: Ստեղծեց գոլային պահեր, ուղղակի չկարողացանք ստեղծած գոլային պահերը վերածել գոլի: Եթե ստատիստիկան նայեք, կտեսնեք, թե որքան հարցված է եղել դարպասին: Ցավոք, հիմա ֆուտբոլում դա արդեն երկրորդական է: Կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել:


Ցավոք, ֆուտբոլը դաժան է, մեկ սխալը բերում է այսպիսի արդյունքի: Երեկ շատ հարցրիք՝ համակարգային փոփոխություն լինելու է թե՝ ոչ: Ինքներդ տեսաք, որ համակարգը փոխվել է: Եվ այս փոփոխված համարկարգոի մեջ կիսաեզրում Վահան Բիչախչյանն իրեն ավելի լավ է զգում, քան եզրում: Ես նույնիսկ նրա հետ զրուցել եմ այդ հարցով: Ակտիվություն իսկապես չկար:

Եթե նկատեցիք, մենք խաղի ժամանակ դիրքերի փոփոխություն արեցինք: Այն ակտիվությունը, որ սպասում էինք, այն սպասելիքները, որ կային Միրանյանից եւ Էդգար Սեւիկյանից աջ եզրուն, որ նրանք կարող էին անել,, ցավոք, այդքան է հաջող չէր, լավ չէր ստացվում:

Սա էր պատճառը, որ առաջին խաղակեսում փոփոխություններ արեցինք: Երկրորդ խաղակեսում երկու նոր խաղացող մտան խաղադաշտ: Վահան Բիչախչյանին փոխեցինք, Լուկաս Սելարայանը մի քիր խորքից սկսեց խաղալ, խաղը մի քիչ ավելի արագացավ»,- ասաց Սուրեն Չախալյանը:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 17-ին կհյուրընկալվի Լատվիայի թիմին։