Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների շարքում:
Էդուարդ Սպերցյանը, Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրում գրավելով Լատվիայի հավաքականի դարպասը, Հայաստանի ազգային հավաքականում 6-րդ գոլը խփեց և ընդգրկվեց ընտրանու պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում:
Գոլերից 2-ը նա խփել է Լատվիայի հավաքականին՝ դառնալով լատվիացիների հետ դիմակայությունում Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն:
Լատվիայի դեմ խաղում ազգային թիմի կազմում իր գոլերի հաշիվը բացեց Արթուր Միրանյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Հենրիխ Մխիթարյանն է` 31 գոլով: