Արեւմտյան լրատվամիջոցները տեղեկացրել են ՌԴ խորքին արեւմտյան հրթիռներով հարվածելու արգելքը հանելու մասին։ Սակայն նման բաները չի կարելի հայտարարել հրապարակայնորեն։ Այս մասին հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացրել է УНИАН-ը։
Նա նշել է, որ այսպես կոչված հաղթանակի պլանը, որը ներկայացվել էր արեւմտյան գործընկերներին որոշ ժամանակ առաջ, պարունակում էր նաեւ կետ ուկրաինական բանակի՝ հեռուն խփելու հնարավորության մասին։ Զելենսկին նշել է, որ դա պլանի գլխավոր կետերից մեկն էր։
«Այսօր շատերը մեդիայում ասում են այն մասին, որ մենք թույլտվություն ենք ստացել համապատասխան գործողության համար։ Բայց հարվածները խոսքով չէ, որ հասցնում են։ Նման բաները չեն հայտարարում։ Հրթիռներն իրենք կասեն։ Անպայման»,- ավելացրել է Ուկրաինայի նախագահը։