ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ցավակցությունն է հայտնել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ:

Սրտի խոր ցավով տեղեկացա կինոյի ու թատրոնի մեր նահապետի՝ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան մասին:

Սոս Սարգսյանը ժողովրդական էր ոչ միայն իր մարմնավորած բացառիկ դերերով, այլեւ` մտավորականի իր խորիմաստ պարզությամբ, շիտակ անմիջականությամբ, ազդեցիկ հանդարտությամբ:

Մենք մշտապես զգալու ենք մեծ վարպետի մնայուն ներկայությունը մեր սրտերում եւ հիշողության մեջ:

Ցավակցում եմ Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը: