Սուբծննդյան տոնավաճառի իրականացման լոտի գինը 190 մլն դրամ էր եւ հենց այդքան էլ ներկայացվել է հայտը եւ հաղթող է ճանաչվել «Ֆացտորի փրոդաքշըն» ընկերությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Փորձ է արվում մեր հանրության շրջանում տպավորություն ստեղծվել, որ, կոպիտ ասած, մենք ամանորյա տոնավաճառի տնակները տալու ենք այդ կազմակերպությանը, ինքը տա վերավարձակալության, մի հատը տեղից շահույթ ունենա, մի հատ էլ 190 միլիոն մենք իրեն փոխանցենք։ Երկրորդը, փորձում են նաև տպավորություն ստեղծել, որ Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպումը զուտ այդ տնակները վերցնելու և երրորդ անձանց փոխանցել է ենթադրում։
Այս երկու պնդումն էլ սխալ են, ինչու՞։ Որովհետև ինչպես անցած տարի, այդպես էլ այս տարի, պայմանագրով նախատեսվել է, որ այն գումարը, որ այդ կազմակերպությունը կստանա երրորդ անձանցից տնակները իրենց տրամադրելու արդյունքում, համապատասխան այդ գումարի չափով քաղաքապետարանի փոխանցվել գումարից կատարվելու է նվազեցում: Այսինքն եթե պայմանական 25 միլիոն դրամի շահույթ կունենա երրորդ անձանց փոխանցելուց, իրենց կփոխանցվի արդեն ոչ թե 190 միլիոն, այլ 165 միլիոն»,-ասաց փոխքաղաքապետը:
Նա նաեւ նկատեց, որ Սուրբ Ծննդյան տոնավաճառը չի ենթադրում մենակ այդտեղ տեղադրված տնակները. «Այդտեղ զարդարման աշխատանքներ են իրականացվում, նաեւ 2750-ամյակի այգու մեջտեղի մասում տեղադրվում է երկու հատ ֆուդկորտ, տաղավար, որտեղ պետք է պառեն այն սնունդն ու խմիչքը, որը ձեռք են բերում տնակներից, նաև կազմակերպվում են համերգներ: Այդ բոլորը, այդ 190 միլիոնի մեջ ներառվում է»,- հայտարարեց Սուրեն Գրիգորյանը: