Հակաօդային պաշտպանության միջոցները խփել են բրիտանական արտադրության «Storm Shadow» երկու թեւավոր հրթիռ, ամերիկյան արտադրության վեց HIMARS ռեակտիվ արկ եւ 67 ինքնաթիռատիպ անօդաչու։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


Հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել են՝ 648 ինքնաթիռ, 283 ուղղաթիռ, 36 467 անօդաչու թռչող սարք, 586 զենիթային հրթիռային համալիր, 19 420 տանկ եւ այլ մարտական զրահապատ մեքենաներ, 1 490 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտական մեքենա, 18 318 դաշտային հրանոթ եւ ականանետ, 28 573 միավոր հատուկ ռազմական ավտոմեքենայական տեխնիկա։