Դերասանուհի Եվա Բաղդասարյանը Նյու Յորքում է: Իր հետեւորդների հետ Եվան կիսվել է նյույորքյան իր զբոսանքով՝ ցուցադրելով իր կերպարը:
Լուսանկարներում Եվան առօրյա, բայց թրենդային կերպարում է: Նա կրում է մարմնագույն կորսետ, ջինսե տաբատ, շագանակագույն երկարաճիտք կոշիկներ, եւ իր աշնանային կերպարն ամբողջացնում է սեւ կաշվե թրենչով ու սեւ գլխարկով:
Դերասանուհու մազերն ուղիղ են ու արձակված ուսերին, իսկ դիմահարդարումը նուրբ է՝ շագանակագույն երանգների մեջ:
«Նյու Յորքն ինձ այնքան է սազում»,-ինստագրամյան հրապարակումը մակագրել է նա: