Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում էր, թե որքան շնորհակալ է Միքայելյան հիվանդանոցի աշխատակազմից։

ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ հիվանդանոց այցի պատճառը իր ամուսնու՝ դերասան Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն էր։


Լուիզան նշեց, որ առողջական վիճակը գնում է դեպի լավը։

Նա հատուկ շնորհակալություն հայտնեց հիվանդանոցի բժիշկներին և հատկապես վիրաբույժ Սուրեն Ստեփանյանին։ Նա ֆեյսբուքյան իր էջում անվանական կերպով շնորհակալություն է հայտնել տեղի բժիշկներին։