Դերասանուհի Էվա Խաչատրյանը ինստագրամյան հետեւորդներին ներկայացրել է իր նոր ֆոտոշարքը, որը վերնագրել է՝ «Աշունոտված»։

Դերասանուհին կադրերում (ինչպես եւ հուշում է եղանակն ու վերնագիրը) աշնանային կերպարում է՝ ներկայացնելով 2024-ի երկու ամենասիրելի թրենդները՝ ջինսե համադրությունն ու շագանակագույնը մեկ «լուք»-ում։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Eva Khachatryan (@eva__khachatryan)

Էվան կրում է ջինսե բաճկոն՝ սպիտակ շապիկի վրայից ու ջինսե տաբատի համադրությամբ, որն ամրացրել է շագանակագույն գոտիով, շոկոլադի երանգի վերարկու ու մուգ կրեմագույն կոշիկներ։ Նա մազերն արձակել է առատ գանգուրներով, որոնք հավաքել է մետաքսե բանտով։