Տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդ չինացի ճանապարհորդներ են նախընտրում իրենց երկիրը տեսնել թռչնի թռիչքի բարձրությունից: Այս կառույցներից նորագույնը, որտեղ «նյարդերից թույլ» անձանց մուտքը չի խրախուսվում, չինարեն կոչվում է Ծյանծի («Երկնային սանդուղք»):
Ըստ Չինաստանի պետական լրատվամիջոցների՝ կառույցն ունի 168 մետր երկարություն և 1524 մետր բարձրության վրա ձգվում է երկու ժայռերի միջև:
Տեսարժան վայրը Ծիսին լեռան վրա է՝ Չժանծյաժիե բնական պուրակում, Չինաստանի՝ իր բարդ տեղանքով հայտնի հարավ-արևմտյան Հունան նահանգում:
Այս առանձնահատուկ՝ վիա Ֆերրատա ոճի մագլցման արահետը կառուցված է լեռան ժայռոտ պատի վրա՝ օգտագործելով պողպատե բազրիքներ, ոտքերի հենարաններ, անվտանգության պարաններ և ճոպաններ՝ զառիթափ ժայռերի վրա բարձրանալու համար:
Չինական CCTV հեռուստաալիքի տվյալներով՝ օրական միջինում Չժանծյաժիե ամպերից վեր բարձրացող ատրակցիոն է այցելում է ավելի քան 1200 զբոսաշրջիկ։ Այն այնքան հայտնի դարձավ, որ նույնիսկ մի անգամ օդում « հրմշտոց» առաջացավ։
Qixing Adventure ընկերության մարքեթինգի ղեկավար Յուան Սյաորուին, որը շահագործում է Qixing Mountain ատրակցիոնը, CNN-ին պատմել է, որ վիա Ֆերրատայով երեք ժամ տևողությամբ շրջագայությունն արժե 580 յուան (80 դոլար):
«Ամբողջ գործընթացը կուղեկցվի մարզիչներով»,- պատմել է Յուանը։ «Հաճախորդներին տրամադրվում են նաև սաղավարտներ, ամրագոտիներ և բուֆերային պայուսակներ (զբոսաշրջային ուսապարկեր):
Յուանը հավելել է, որ ամբողջ տարածքը պարբերաբար ստուգվում է, և «հայտնաբերված ցանկացած խնդիր ժամանակին կշտկվի»։ Ըստ CCTV-ի՝ 2024 թվականի օգոստոսի դրությամբ Չինաստանում բացօթյա սպորտին մասնակցող մարդկանց թիվը գերազանցել է 400 միլիոնը։