Փոքր քաղաքներին հարմարվող աղջկա կամ տղայի մոտ կարող է գլխապտույտ առաջացնել բարձրահարկ և թանկարժեք շինությունները: Այս շինությունները կարող են թանկարժեք լինել և սովորաբար քաղաքների հարստությունների ցուցանիշներն են, որտեղ էլ դրանք գտնվում են: Ուստի պատահական չէ, որ ամենաթանկարժեք շինությունները գտնվում են թանկարժեք քաղաքներում և կապված են խաղատների հետ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհում ամենաթանկ 10 շինությունը: Գները հաստատված են 2012 թվականի շուկայական գների վրա:

10, Անթիլա, Մումբայ, Հնդկաստան 2,53 մլրդ դոլար 

Անթիլան շինություն է Մումբայում Հնդկաստան, որը ունի 77 հարկ և 173 մետր բարձրություն: Նրա դիզայնով զբաղվել է Perkins & Will կազմակերպությունը և կառուցվել է 2010 թվականին: Նրա բուն արժեքն է 2 մլրդ դոլար: Կհավատաք թե ոչ, սակայն սա առևտրական կենտրոն չէ: Սա Մուկեշ Ամբանի տունն է, ով Reliance Industries կազմակերպության ղեկավար է:

9, City of Dreams(Երազանքների քաղաք), Մակաու, Չինաստան, 2,75 մլրդ դոլար 

Երազանքների քաղաքը խաղատուն է Մակաոյում Չինաստանում: Arquitectonica ստեղծվել է և ձևավորել շինությունը, որը ունի 37 հարկ և 164 մետր բարձրություն: 2009 թվականին այն գնահատավում է 2.4 մլրդ դոլար: Շինությունը պատկանում է Melco Crown Entertainment կազմակերպությանը:

8, The Venetian Macau, Մակաու, Չինաստան, 2,97 մլրդ դոլար 

Venetian Macau-ն լյուքս հյուրանոց է և խաղատուն: Նրա դիզայներն է Aedas-ը: Շինությունը ունի 39 հարկ և 225 մետր բարձրություն: Շինությունը ավարտվել է 2005 թվականին և նրա գինը այն ժամանակ եղել է 2.4 մլրդ դոլար: Այն պատկանում է Las Vegas Sands կազմակերպությանը:

7,Wynn Resort, Լաս Վեգաս  – 3.26 մլրդ դոլար

Wynn Resort 45 հարկանի շինություն է, որը ունի 187 մետր բարձրություն: Նրա դիզայներն է Butler Ashworth Architects and Jerde կազմակերպությունը, շինության կառուցումը ավարտվել է 2005 թվականին և նրա գինը այն ժամանակ կազմել է 2.7 մլրդ դոլար: Այն գտնվում է Լաս Վեգասում:

6,One World Trade Center, Նյու Յորք – 3.8 մլրդ դոլար

One World Trade Center-ը Նյու Յորքում 104 հարկանի շինություն է, որը ունի 541 մետր բարձրություն: Դավիդ Չիլդը եղել է ճարտարապետը, իսկ Skidmore, Owings & Merrill կազմակերպությունը զբաղվել է դիզայնով, որի շինությունը ավարտվել է 2012 թվականին և նրա արժեքը կազմում է 3.8 մլրդ դոլար: Սա ներկայումս Նյու Յորքում ամենաբարձր շենքն է:

5, The Shard, Լոնդոն, Անգլիա – 3.9 մլրդ դոլար

Shard-ը 87 հարկանի շինություն է Լոնդոնում, որը ունի 310 մետր բարձրություն: Նրա կառուցումը ավարտվել է 2012 թվականին: Սա Եվրամիությունում ամենաբարձրահարկ շենքն է: Նրա դիզայներն է անվանի իտալացի ճարտարապետ Ռենցո Պիանոն:

4,The Cosmopolitan, Լաս Վեգաս – 4.16 մլրդ դոլար

Cosmopolitan-ը 52 հարկանի շինություն է, որը ունի 184 մետր բարձրություն: Շենքի դիզայնը պատկանում է Friedmutter Group-ին և Arquitectonica-ին: Շենքի կառուցումը ավարտվել է 2010 թվականին և նրա գինը կազմում է 3.9 մլրդ դոլար: Լյուքս խաղատունը և հյուրանոցը Լաս Վեգասի արևմտյան հատվածում է գտնվում և իրականում կազմված է երկու բարձրահարկ աշտարակներից: Այն ճանաչվել է 2013 թվականի ամենալավ հյուրանոցը:

3, Emirates Palace, Աբու Դաբի – 4.46 մլրդ դոլար

Emirates Palace ունի միայն վեց հարկ և 72.6 մետր բարձրություն: Նրա դիզայնը և ճարտարապետությունը պատկանում է Ջոհն Էլիոտին: Շինության կառուցումը ավարտվել է 2005 թվականի և գինը եղել է 3 մլրդ դոլար: Սա յոթ աստղանի լյուքս հյուրանոց է, որը ունի առագաստանավի և ուղղաթիռի կայանման վայրեր: Այն զբաղեցնում է 850.000 քառ մետր տարածք: Հյուրանոցը գտնվում է մասնավոր լողափից 1.3 կիլոմետր հեռավորության վրա, շրջապատված է 85 հեկտար այգիներով:

2, Resorts World Sentosa, Սինգապուր – 5.38 մլրդ դոլար

Resorts World Sentosa-ի կառուցումը ավարտվել է 2010 թվականին և գինը այդ ժամանակ կազմել է 4.93 մլրդ դոլար: Այն ունի 10 հարկ և 50 մետր բարջրություն: Շենքի դիզայնը պատկանում է Միշել Գրեյվսին: Այս շինության մեջ մտնում է խաղատուն, Marine Life Park այգի, աշխարհում ամենամեծ ակվարիումը և Universal Studios: Այն համարվում է աշխարհում ամենաթանկ խաղատներից մեկը:

1. Marina Bay Sands, Սինգապուր – 6 մլրդ դոլար

Marina Bay Sands 57 հարկանի շինություն է և ունի 194 մետր բարձրություն: Շենքի դիզայնը պատկանում է Մոշե Սաֆդիեին և կառաւոցումը ավարտվել է 2010 թվականին, իսկ գինը եղել է 5.5 մլրդ դոլար: Այն ունի աշխարհում ամենամեծ atrium խաղատունը, 340 մետր երկարությամբ SkyPark, 150 մետրանոց լողավազան: Այդ շենքի մեջ մտնում են առևտրի կենտրոն, երկու մեծ թատրոն, թանգարան, յոթ ռեստորան: