Վաշինգտոնը ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից պարտավորվել է Ուկրաինային տրամադրել ընդհանուր առմամբ 62 մլրդ դոլարի ռազմական օգնություն։ Այս մասին նշվել է երկուշաբթի Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։
«ԱՄՆ-ը պարտավորվել է Ուկրաինային 62 մլրդ դոլարի ռազմական օգնություն ցուցաբերել», նշված է փաստաթղթում։ Դա ներառում է 61,4 մլրդ դոլարի օգնություն Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողությունն սկսելուց հետո։
Երկուշաբթի ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ Կիեւին տրամադրում է ռազմական օգնության հերթական փաթեթը 725 մլն դոլարի չափով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ նոր սպառազինությունների մատակարարումը Ուկրաինա չի փոխի իրավիճակը ճակատում, այլ ընդամենը կհանգեցնի հակամարտության երկարաձգման։