Մենք պետական բյուջեն քննարկելիս պետք է ևս մեկ անգամ արձանագրենք, որ բյուջեն պետականության ինքնիշխանության շատ կարևևոր հատկանիշ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Կառավարության 14 անդամները մյուսներից տարբերվում է մի բանով՝ այդ 14 հոգին կառավարում են երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և միջոցը՝ ՀՀ պետական բյուջեն, և որ ինքը կուզենար, որ բոլորս պետական բյուջեին հենց այս տրամաբանությամբ նայենք:
«Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է: ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում: Ընդ որում՝ ոչ միայն ՀՀ քաղաքացի և բնակվող, այլ նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող ու ՀՀ-ում բնակվող գեթ մի մարդ չկա, ում անձնական կարիքները հոգալու համար բյուջեից չի ծախսվում կոնկրետ գումար։ Հետևաբար, ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է»,-ասել է նա: